Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Արսենալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Օքսֆորդին»։
Լոնդոնյան ակումբի կազմում 63-րդ րոպեին հաշիվը բացեց Մոհամեդ Էլնենին։ 70-րդ և 76-րդ րոպեներին աչքի ընկավ Էդի Նկետիան՝ դառնալով դուբլի հեղինակ։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։
























































