«Սաութհեմփթոնը» պայքարում է Պրեմիեր լիգայում իր տեղը պահպանելու համար, թիմն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե թիմը հաջող տրանսֆերային արշավ անցկացնի։
«Սաութհեմփթոնի» գլխավոր տրանսֆերային նպատակը «Սելթիկի» ճապոնացի հարձակվող Դայզեն Մաեդան է, հայտնում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս կայացած ԱԱ-ում Մաեդան 4 հանդիպում է անցկացրել և գոլի հեղինակ է դարձել 1/8 եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղում։
Ավելի վաղ արգենտինական «Ռասինգը» հրաժարվել է վաճառել «սրբերին» 20-ամյա հարձակվող Կարլոս Ալկարասին, ուստի բրիտանացիները ստիպված կլինեն նաև նոր կիսապաշտպան փնտրել այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































