Ադելաիդայում որոշվել է ATP 250 տղամարդկանց թենիսի մրցաշարի հաղթողը։ Հաղթող է դարձել սերբ Նովակ Ջոկովիչը, ով եզրափակչում հաղթել է ամերիկացի Սեբաստիան Կորդային։
Առաջին սեթը հաղթեց ամերիկացին՝ 7:6 (10:8), երկրորդ սեթում սերբ թենիսիստը հավասարեցրեց հաշիվը 7:6 (7:3), իսկ երրորդ սեթում Ջոկովիչը Կորդային թույլ տվեց չորս գեյմ վերցնել:
Վերջնական արդյունքը՝ 6:7 (8:10), 7:6 (7:3), 6:4: Հանդիպումը տևել է 3 ժամ 8 րոպե։
Ջոկովիչը կարիերայում նվաճեց իր 92-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով սերբ թենիսիստը հավասարվեց Ռաֆայել Նադալին։
Տղամարդկանց թենիսի պատմության մեջ ավելի շատ տիտղոսներ են նվաճել միայն Իվան Լենդլը (94), Ռոջեր Ֆեդերերը (103) և Ջիմի Քոնորսը (109):