ՄՅՈՒ-ի և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայերը կարող է համալրել «Ասթոն Վիլայի» շարքերը։ Այս մասին հաղորդում է լրագրող Անիլ Կանդոլան։
Ըստ աղբյուրի՝ «Ասթոն Վիլան» մոտ է Մագուայերի հետ պայմանագիր կնքելուն։
«29-ամյա ֆուտբոլիստը առաջնահերթություն չէ ՄՅՈՒ-ում, և «Ասթոն Վիլան» ուզում է ձեռք բերել նրան»,- գրել է Կանդոլան։
Մագուայերը ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի։
























































