ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կատակով է արձագանքել երկրպագուների՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին գնելու խնդրանքին։
«Մի քիչ փող ունե՞ք ինձ համար»,-հարցրել է տեն Հագը, երբ նրան խնդրել են գնել այս երկու ֆուտբոլիստին։
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի 2022 թվականի առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































