«Ալ-Նասրի» հարձակվող Վենսան Աբուբաքարը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կամ «Ֆեներբահչեի» խաղացող։ Ինչպես հաղորդում է OKAZ-ը՝ երկու ակումբն էլ համաձայնեցրել են 30-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ «Ալ-Նասրը» խզել է պայմանագիրն Աբուբաքարի հետ պայմանագիրը, քանի որ ակումբին լեգիոների ազատ տեղ է պետք Կրիշտիանու Ռոնալդուին գրանցելու համար։
Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Աբուբաքարը խփել է 4 գոլ և դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
























































