Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում գոլերի քանակով շրջանցել է նախկին ֆուտբոլիստ Քենի Դալգլիշին՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում գոլ խփելուց հետո։
«Վուլվերհեմփթոնի» հետ խաղում Սալահի գոլը լիվերպուլյան թիմում 173-րդն էր: Դալգլիշը խփել է 172 գոլ։ «Լիվերպուլի» կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը Յան Ռաշն է, ով դարձել է 346 գոլի հեղինակ։ Լավագույն եռյակում են նաև Ռոջեր Հանթը (285 գոլ 492 խաղում) և Գորդոն Հոջսոնը (241 գոլ 377 խաղում): Բիլի Լիդելը 228 գոլով չորրորդն է, Սթիվեն Ջերարդը՝ 5-րդը՝ 186 գոլով, իսկ Ռոբի Ֆաուլերը՝ 183 գոլով վեցերորդը։
























































