Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը երկրի գավաթի հանդիպումները դիտելուց հետո ասել է, որ այս մրցաշարն ավելի զվարճալի է VAR-ի բացակայության պատճառով։
«Ֆուտբոլն առանց VAR-ի շատ ավելի զվարճալի է»,- գրել է նա իր սոցիալական ցանցում։
VAR համակարգը ֆուտբոլում ներդրվել է 2018 թվականից:
























































