«Նյուքասլը» ավարտեց իր ելույթները Անգլիայի գավաթի 2022/23 թթ. մրցաշրջանում։ Մրցաշարի 3-րդ տուրում «Նյուքասլը» արտագնա խաղում մրցեց «Շեֆիլդ Ուենսդեի» հետ և պարտվեց 1-2 հաշվով։
Ջոշ Վինդասի դուբլին «կաչաղակները» կարողացան պատասխանել միայն մեկ դիպուկ հարվածով․ Բրունո Գիմարաեշը գրավեց մրցակցի դարպասը:
«Վեսթ Հեմը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Բրենտֆորդին» 1:0 հաշվով: «Մրճահարներին» հաղթանակ բերեց Սաիդ Բենրահմայի դիպուկ հարվածը։
Մյուս հանդիպումներում «Գրիմսբին» հաղթեց «Բյորթոն Ալբիոնին» (1:0), «Ռեքսհեմն» ուժեղ գտնվեց «Քովենթրի Սիթիից» (4:3), իսկ «Լութոնին» ու «Ուիգանին» սպասվում է հանդիպման վերախաղարկում:
























































