«Չելսին» պաշտոնապես հայտարարել է նորվեգական «Մոլդեի» հարձակվող Դավիդ Ֆոֆանայի հետ պայմանագիր կնքելու մասին։
20-ամյա կոտդիվուարցի հարձակվողը լոնդոնցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Անցած տարի Դավիդ Ֆոֆանան «Մոլդեի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































