Էդուարդ Մենդին վիրահատվել է մատի կոտրվածքի պատճառով.
Լոնդոնյան ակումբի տեղեկություններով՝ այս շաբաթ դարպասապահը մարզման ժամանակ կոտրել է մատը։ Այդ պատճառով նա վիրահատության է ենթարկվել։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայի 9 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում և բաց թողել 12 գոլ:
























































