«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է իտալացի նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալիի մահվան լուրին։ Նա մահացավ 58 տարեկանում, քաղցկեղից։
«Երբեք չեմ հանդիպել նրան, բայց բոլորը գիտեն՝ ինչպիսի խաղացող էր նա։ Երբ տեսնում ես նրա նախկին թիմակիցների, նախկին կոլեգաների արձագանքը, դա շատ բան է ասում այն մասին, թե նա ինչպիսի մարդ էր։ Իսկապես տխուր է։
Կարծում եմ՝ հազիվ թե մեկը մտածի․ «Դե լավ, նա բավականաչափ ապրել էր», իսկ 58 տարեկանում՝ ընդհանրապես։ Երբ ինքդ 55 տարեկան ես, հասկանում ես․ Աստված իմ, դա մոտենում է։ Դա իսկապես դժվար է ու արձագանքն ինքնին խոսուն է։ Ես նրան անձամբ չեմ ճանաչել, ճանաչել եմ միայն որպես ֆուտբոլային ֆանատի, և նա, ակնհայտ է, որ հիանալի խաղացող էր։ Նրա ընտանիքին ամենալավն եմ ցանկանում, ընկերներին՝ անհրաժեշտ ուժ այս ամենի միջով անցնելու համար։ Վստահաբար, նրան լավագույն ձևով կհիշեն»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» կայքը։
























































