«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է մանկունիացիների՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կատարում անցկացված ԱԱ-ից հետո ՄՅՈՒ-ն դեկտեմբերի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում 3 հանդիպում է անցկացրել։
Լիգայի գավաթի՝ «Բարնլիի» դեմ խաղում Ռեշֆորդը խփել է իր թիմի երկրորդ գնդակը, իսկ մանկունիացիները 2-0 հաշվով հաղթանակ են տարել։ ԱՊԼ-ի՝ «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ խաղում անգլիացին խփել է հաղթական գոլը (3-0) ու նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Բացի դա, Ռեշֆորդն իր թիմին հաղթանակ է պարգևել նաև «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում՝ դառնալով հանդիպման միակ գոլի հեղինակը։
























































