Խորվաթիայի հավաքականի և Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Միսլավ Օրսիչը տեղափոխվել է «Սաութհեմփթոն», հայտնում է անգլիական ակումբի կայքը։
30-ամյա վինգերը «Սրբերի» հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր։
2022/23 թթ․ մրցաշրջանում Օրսիչը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Նա Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
























































