«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ալ Նասրի» հարձակվող Վինսենթ Աբուբակարի ծառայություններով, հայտնում է Foot Mercato-ն:
Սաուդյան Արաբիան նեկայացնող ակումբը պատրաստ է վարձակալությամբ զիջել կամերունցի խաղացողին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար իր հայտացուցակում լեգիոներ ֆուտբոլիստի տեղ ազատելու համար։
30-ամյա հարձակվողի պայմանագիրն «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո:
Դեկտեմբերի վերջին «Ալ Նասրը» հայտարարեց Ռոնալդուի հետ մինչև 2025 թվականի հունիսը պայմանագիր կնքելու մասին։ 37-ամյա պորտուգալացին դեռ իրավունք չունի հանդես գալ «Ալ Նասրում», քանի որ ակումբը գերազանցել է թիմի հայտացուցակում արտասահմանցի խաղացողների սահմանաչափը:
























































