Էրիկ տեն Հագը խոսել է Ջեյդոն Սանչոյի մասին։ 22-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել 2022 թվականի հոկտեմբերից։
«Այժմ նա պատրաստ չէ։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն։ Նա ֆիզիկական մասով առաջընթաց է գրանցել, և դա կօգնի նրան։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա, բայց չեմ կարող ասել, թե դա երբ կլինի։
Կցանկանայի, որ Ջեյդոնը հնարավորինս շուտ վերադառնա։ Ես ամեն ինչ անելու եմ, բայց որոշ գործընթացներ չեն կարող պարտադրվել, և սա դրանցից մեկն է։
Ուստի ես պետք է համբերություն դրսևորեմ, թեև չունեմ, քանի որ հարձակման գծում մենք բավարար տարբերակներ չունենք։ Չկան խաղացողներ, որոնք հասանելի են և կարող են օգնել Պրեմիեր լիգայում:
Ջեյդոնն այդ խաղացողներից մեկն է: Երբ նա լավ մարզավիճակում լինի, իր ներդրումը կունենա, և այդ ժամանակ մենք կունենանք լրացուցիչ հնարավորություն, ինչը նշանակում է, որ ավելի մեծ շանսեր կունենանք խաղերում հաղթելու համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Sky Sports-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































