Վիրջիլ վան Դեյկը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով։
Այս մասին հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
31-ամյա պաշտպանը փոխարինվել է Պրեմիեր լիգայի «Բրենթֆորդի» դեմ խաղի ընդմիջմանը՝ ազդրի վնասվածքի պատճառով։
«Սա մեծ հարված է մեզ համար։ Նա լուրջ ցավեր չուներ, բայց ես նրան փոխարինեցի, որպեսզի ռիսկի չդիմեմ։
Արդյունքում ախտորոշումը բավականին ծանր է ստացվել։ Վան Դեյկի վերականգնումը մոտավորապես մի քանի շաբաթ կտևի: Ավելի քան մեկ ամիս: Հուսով եմ՝ ամեն ինչ արագ կանցնի, բայց կտեսնենք։
Վիրջիլի համար, իհարկե, դժվար է, բայց նա տարիների ընթացքում անհավանական քանակությամբ խաղեր է անցկացրել: Մենք չենք կարող նրան օգտագործել խաղադաշտում, բայց նա մեզ կօգնի խաղադաշտից դուրս»,- Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































