Աշխարհի նախկին առաջին ռակետ, Ավստրալիայի բաց առաջնության, Ռոլան Գարոսի և Ուիմբլդոնի հաղթող Էշլի Բարտին հայտարարել է, որ երեխայի է սպասում։
Ավստրալացի թենիսիստուհին սոցցանցի իր էջում հրապարակել է փոքրիկ սպորտային կոշիկների և նրա կողքին պառկած շան` Օրիգիի լուսանկարը՝ գրելով.
«2023-ը խոստանում է լինել երբևէ եղած լավագույն տարին։ Մենք այնքան ոգևորված ենք մեր նոր արկածով: Օրիգին արդեն հոգատար ավագ քույր է»։
Բարտին ավարտեց իր կարիերան նախորդ տարվա մարտին՝ 25 տարեկան հասակում։