«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ լավ չէինք խաղում: Առաջին խաղակեսը անփույթ էր, դանդաղ ու առանց ռիթմի։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք բոլոր առումներով։ Մեզ համար սա կարևոր արդյունք է։ Երեք միավորը միանշանակ կարեւոր է։ Ֆուտբոլիստները դա գիտեն, մենք երկար ժամանակ բարձունքում ենք։ Չնայած մեզ դեռ գավաթային հանդիպումներ են սպասվում, իսկ հետո՝ «Օլդ Թրաֆորդը»։ Բոլոր խաղերում հաղթանակը կարևոր է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» 39 միավորով 2-րդն է Պրեմիեր լիգայում։ «Չելսին» 25 միավորով 10-րդ տեղում է։
























































