«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը քննադատել է «Չելսիի» ղեկավարության՝ պորտուգալական թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին ձեռք բերելու փորձերը։
«Մենք չենք ուզում վաճառել Էնցոյին, նա կհեռանա միայն պայմանագրում առկա պայմաններով։ Այն, ինչ անում է «Չելսին», անհարգալից է, և ես չեմ կարող ընդունել նրանց քաղաքականությունը։ Նրանք գժվեցնում են խաղացողին, ձևացնում են, թե կարող են վճարել նրա հրաժարագինն ու բանակցություններ են վարում»,- Շմիդտի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք՝ Ֆերնանդեսը ճանաչվեց ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ խաղացող։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ռեալը» և «Լիվերպուլը»։
























































