CIES Football Observatory-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Գնահատող խումբն ուսումնասիրել է աշխարհի 75 լիգաների ավելի քան 30 հազար ֆուտբոլիստի: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն, ըստ հետազոտությունների, Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվել է 208,2 մլն եվրո:
Լավագույն եռյակում ընդգրկվել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը (200,5 մլն եվրո) և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն (190,7 մլն եվրո):
























































