«Չելսին» Էնցո Ֆերնանդեսի համար «Բենֆիկային» առաջարկել էր 90 միլիոն եվրո և մի քանի խաղացողների:
Ինչպես հաղորդում է Record-ը, արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ բանակցությունները դադարեցվել են, քանի որ «Բենֆիկան» պատրաստ է բաժանվել Էնցոյից միայն 120 միլիոն եվրո ստանալու դեպքում։
Լոնդոնցիների վերջին առաջարկը եղել է 90 մլն եվրո, իսկ գործարքի մեջ լոնդոնցիները ցանկացել են ներառել կիսապաշտպան Հակիմ Զիեշին։ Բացի այդ, «Չելսին» պատրաստ է եղել պորտուգալական ակումբին վարձակալությամբ տրամադրել հարձակվող Դավիդ Ֆոֆանային և կիսապաշտպան Անդրեյ Սանտուշին, որոնք վերջերս էին տեղափոխվել «Չելսի»:
Այնուամենայնիվ, «Բենֆիկան» մերժել է այս առաջարկը։
























































