Հայտնի են դարձել Ջեք Բաթլենդի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մանրամասները:
«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է «Քրիսթալ Փելասի» հետ 29-ամյա անգլիացի դարպասապահի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
ՄՅՈւ-ն վարձակալելու է դարպասապահին, առանց լրիվ տրանսֆերը գնելու իրավունքի։ Այսօր Բաթլենդը կարող է բուժզննում անցնել տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։
Այս մրցաշրջանում Ջեքը ոչ մի հանդիպում չի անցկացրել Պրեմիեր լիգայում։
























































