«Բրենթֆորդը» հայտարարել է «Ֆրայբուրգի» հարձակվող Կևին Շադեի հետ պայմանագիր կնքելու մասին: 21-ամյա գերմանացին անգլիական ակումբին միացել է վարձավճարով մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Ամռանը «Բրենթֆորդը» կգնի խաղացողին ու նրա հետ 5 տարվա պայմանագիր կկնքի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 2022/23 մրցաշրջանի վերջում տրանսֆերի գումարը կկազմի 24 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Ֆրայբուրգի» կազմում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































