ՄՅՈՒ-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հայտնել է, որ ուզում է կարիերան ավարտել «կարմիր սատանաների» կազմում։
«Վստա՞հ եմ, որ կարիերաս կավարտեմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Հույս ունեմ։ Արդեն ասել եմ, որ սա իմ ակումբն է, այստեղ շատ տարիներ եմ անցկացրել, և դա մեծ պատիվ է ինձ համար։ Ուրախ եմ, որ այստեղ եմ։
Պայմանագրի երկարաձգման հարցում ես կատարյալ հանգիստ եմ։ Ես կենտրոնացած եմ մարզումների վրա և փորձում եմ հնարավորինս լավ խաղալ։ Բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի»,- դե Խեայի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։
The Telegraph-ը հաղորդում է, որ խաղացողը համաձայնել է աշխատավարձի նվազեցման հանուն ՄՅՈՒ-ում մնալու։ 32-ամյա խաղացողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023-ի հունիսին։
























































