Երեկ՝ հունվարի 3-ին, կայացել է ԱՊԼ 19-րդ տուրի՝ «Արսենալի» և «Նյուքասլի» միջև խաղը: Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:
Բոլոր մրցաշարերում սա արդեն 15-րդ խաղն էր, ինչ «Նյուքասլը» չի պարտվում: Այս ընթացքում թիմը 9 խաղում հաղթել է, իսկ 6-ն ավարտվել է ոչ-ոքի: Հարկ է նշել, որ 1995 թվականի դեկտեմբերից ի վեր «Նյուքասլը» այսպիսի անպարտելիության շարք չէր ունեցել:
ԱՊԼ 20-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ կընդունի «Ֆուլհեմին»: Խաղը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին:
























































