«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է իր կարծիքով իր թիմակցի՝ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«Նա այն խաղացողներից է, ովքեր իսկապես զարմացրել են ինձ: Նա գնդակին հարվածելու անհավանական տաղանդ ունի, ուժեղ է, արագ, խելացի։ Ես սիրում եմ խաղալ նրա հետ։ Նա էներգիա է տալիս: Վստահ եմ, որ եթե նա շարունակի զարգանալ, ապա հեշտությամբ կարող է մտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում»,- Կազեմիրոյի խոսքեր մեջբերում է Marca-ն։
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: 25-ամյա անգլիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում «կարմիր սատանաների» կազմում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































