Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ֆերլանդ Մենդին կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։
Transfer News Central-ի համաձայն՝ «Նյուքասլը» մտադիր է այս ձմեռ ձևակերպել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Նշվում է, որ «Կաչաղակների» ղեկավարությունն արդեն «շահավետ առաջարկ» է արել տրանսֆերի համար։
Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։ Մենդիի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆերլանը մասնակցել է 12 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։
























































