Հարձակվող Էրլինգ Հոլանդը երկու գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կազմում «Լիդսի» դեմ խաղում։
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղի 51-րդ և 64-րդ րոպեներին նորվեգացին գրավեց մրցակցի դարպասը։ Երկու դեպքում էլ նրան օգնեց կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։
Հոլանդը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով այս մրցաշրջանում 20 գոլ խփեց Եվրոպայի թոփ-5 լիգաներում:
Նրան այս ցուցանիշով ամենամոտն են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 13-ական գոլով:
























































