«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան պատմել է մանկունիացիների ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալի հետ ԱՊԼ 17-րդ տուրի՝ «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղից հետո.
«Ես գոհ եմ Մարսյալից, մենք խոսեցինք խաղից հետո: Ես ասացի, որ նրանից ավելի շատ գոլեր եմ ակնկալում: Նաև խնդրեցի նրան լավ մարզավիճակում մնալ: Սա իսկապես կարևոր է: Նա տրամադրված է հոգ տանել իր ֆիզիկական վիճակի մասին»,- Էվրայի խոսքերն է փոխանցում Amazon Prime-ը:
Հիշեցնենք՝ «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղու Մարսյալը գոլի հեղինակ է դարձել:
























































