«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրված ակումբներից մեկը Լոնդոնի «Չելսին» է։
Correio da Manha-ն հայտնու է, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները ժամանել են Լիսաբոն։ Նրանք արդեն թիմին ավելի քան 120 մլն եվրո են առաջարկել։
Ընդ որում, ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բենֆիկայի» նախագահ Ռույի Կոշտան հույս ունի ֆուտբոլիստին թիմու պահել մինչև ամառ, ֆուտբոլիստը ևս նախընտրում է մնալ և ավարտին հասցնել մրցաշրջանը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա արգենտինացին Պորտուգալիայի առաջնությունում 13 խաղի է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։
























































