«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աջակցել է հարձակվող Դարվին Նունյեսին։
«Նա անկասելի է այն իրավիճակներում, երբ մենք պահում ենք գնդակը և գտնում ենք փոխանցում կատարելու ճիշտ պահը: Ոչ մի պաշտպան չի կարողանում հասնել նրան: Ես գիտեմ, թե ինչ են ասում նրա մասին, բայց մենք լիովին հանգիստ ենք։ Ամեն ինչ լավ կլինի. Նա հիանալի խաղ անցկացրեց «Աստոն Վիլայի» դեմ մենք հաղթեցինք 3-1 հաշվով, և դա է գլխավորը: Գիտեմ, որ սկզբում գոլերն այնքան էլ կարևոր չեն, կան շատ ավելի կարևոր կողմեր։ Պարզապես պետք է հանգստություն պահպանել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
Ուրուգվայցի հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայում մերսիսայդցիների կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































