ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը վստահություն է հայտնել, որ թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 20 գոլ կխփի ԱՊԼ այս մրցաշրջանում։ Այս պահին նրա ակտիվում 14 խաղում 4 գոլ է։
«Չեմ ուզում կառչել որևէ կոնկրետ թվից։ Կարծում եմ՝ Ռեշֆորդն ի զորու է 20 գոլ խփել ԱՊԼ այս մրցաշրջանում։ Նա Անգլիայի հավաքականի կազմում 3 գոլ խփեց ԱԱ-2022-ում, դրա համար էլ հասկանում ենք, որ նա նաև երկրի առաջնությունում լավ թվեր ցույց տալու նախադրյալներ ունի։
Մենք մրցաշրջանի ընթացքում հարձակվող կորցրինք, պիտի փոխարինենք նրան։ Հենց Ռեշֆորդը պիտի դառնա նա, ով որակ կբերի թիմին։ ՄՅՈՒ-ում պահանջները բարձր են»,-տեն Հագի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
























































