«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը հետևում է խաղացողի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Երիտասարդ հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































