Այսօր տեղի ունեցավ Դենվեր Նագեթս – Ֆենիքս Սանս NBA-ի կանոնավոր առաջնության հերթական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց լրացուցիչ ժամանակում «Դենվերի» հաղթանակով՝ 128:125 հաշվով։
Նագեթսի կենտրոնական Նիկոլա Յոկիչը 41 միավոր վաստակեց, 15 փոխանցում և 15 անդրադարձ կատարեց՝ ձևակերպելով թրիփլ-դաբլ: «Սանսի» կազմում ամենաշատը վաստակել է պաշտպան Լանդրի Շամետը՝ 31 միավոր:
Ֆենիքսը պարտվեց 3 անընդմեջ խաղում։ «Դենվերը» հաղթական շարքը հասցրեց 4 խաղի։
NBA. Կանոնավոր մրցաշրջան․ օրվա հանդիպումների արդյունքները
Դենվեր — Ֆենիքս՝ — 128:125
Գոլդեն Սթեյթ — Մեմֆիս՝ 123:109
Բոստոն — Միլուոկի՝ 139:118
Դալաս Մավերիքս — Լոս Անջելես Լեյքերս՝ 124:115
Նյու Յորք Նիքս — Ֆիլադելֆիա՝ 112։119