Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի (58-2) արձանը կանգնեցվել է իր հայրենի քաղաքում՝ Մեքսիկայի Խուանակատլանում՝ իր 17-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում բարձր նվաճումների համար:
«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել այնտեղ, որտեղ ես մեծացել եմ, որտեղ ես դարձա այն, ինչ կամ այսօր: Շնորհակալություն Խուանակատլանի կառավարությանը»,- գրել է Ալվարեսը սոցցանցում։
a