«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է rio ferdina2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային:
«Դա դժվար թե երբևէ կրկնվի: Չեմ կարող պատկերացնել: Երկու հիանալի թիմեր էին ու, ոչ ոք չէր ուզում զիջել: Երկու թիմերի գերաստղերն էլ ամեն ինչ քամում էին իրենցից:։ Ֆանտաստիկ է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերել է BBC One-ը։
Արգենտինայի հավաքականը վեց անգամ խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում և երրորդ անգամ դարձավ աշխարհի գավաթի հաղթող։ Նախկինում արգենտինացիները հաղթել էին 1978 և 1986 թվականներին: