Արգենտինան 2022 թվականի ԱԱ-2022-ի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիային, դարձավ աշխարհի չեմպիոն:
Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նախկինում թիմը 1978-ին և 1986-ին էր հաղթել Աշխարհի առաջնություններում։
Ավելի հաճախ Աշխարհի չեմպիոն են դարձել միայն Բրազիլիան (5 տիտղոս), Գերմանիան ու Իտալիան (4-ական)։ Ֆրանսիան և Ուրուգվայը Աշխարհի առաջնությունում 2-ական հաղթանակ են տարել։
Արգենտինացիները մրցաշարը սկսեցին Սաուդյան Արաբիայից 1-2 հաշվով պարտությամբ։ Այսպիսով, Արգենտինայի հավաքականը դարձավ պատմության մեջ երկրորդ թիմը, որը տիտղոս նվաճեց մեկնարկային խաղում պարտվելուց հետո։ Մինչ արգենտինացիները 2010 թվականին դա կարողացել էր անել միայն Իսպանիայի հավաքականը (պարտություն Շվեյցարիայից՝ 0:1 հաշվով):
























































