Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի եզրափակչում՝ Արգենտինայի դեմ խաղում։
Նա դարձավ պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով երեք գոլ է խփում Աշխարհի առաջնության եզրափակիչում։
Նրանից առաջ ԱԱ-ի եզրափակչում հեթ-տրիկ է ձևակերպել անգլիացի Ջեֆ Հերսթը 1966 թվականին։ Այն ժամանակ Անգլիան հաղթեց Գերմանիային (4:2 լրացուցիչ ժամանակ):
Մբապեն նաև դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 4 գոլ է խփել Աշխարհի առաջնության եզրափակիչներում։ Եվս մեկ գոլ նա խփել է 2018 թվականին Խորվաթիայի դեմ խաղում (4:2):
























































