Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընթանում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Ընթանում է հանդիպման լրացուցիչ ժամանակը։
Հանդիպման 118-րդ րոպեին Գոնսալո Մոնտիելը ձեռքով խաղաց, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ 3-3։
Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին Լեո Մեսսին էր գրավել մրցակցի դարպասը։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով։ Արգենտինացիների կազմում առաջին կեսում 11-մետրանոցից հաշիվը բացել էր Լեո Մեսսին, ապա Անխել Դի Մարիան կրկնապատկել էր այն։ Երկրորդ կեսում Կիլիան Մբապեն դուբլ էր ձևակերպել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։