Անխել Դի Մարիան դարձավ առաջին խաղացողը, ով գոլ է խփել Աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի և Օլիմպիական խաղերի եզրափակչում:
ԱԱ-2022-ի եզրափակիչում Դի Մարիան հանդիպման 36-րդ րոպեին գոլ խփեց Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում։
2008 թվականին Դի Մարիայի գոլը Արգենտինային ոսկի բերեց 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում։
Իսկ 2021 թվականին կիսապաշտպանը հաղթական գոլը խփեց Ամերիկայի գավաթի եզրափակչում` Բրազիլիայի դեմ խաղում (1-0)։
























































