ԱԱ-2022-ի եզրափակչին ընդառաջ, որտեղ կհանդիպեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները, Փարիզում գործող «Արգենտինական» կոչվող մետրոյի կայարանը վերանվանվել է «Ֆրանսիա»։ Այս մասին տեղեկացնում է Championat.com-ը։
Արգենտինայի հավաքականն իր պատմության մեջ 6 անգամ դուրս է եկել ԱԱ-ների եզրափակիչ և երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1978 և 1986 թվականներին։ Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիան է։
Թիմերի միջև հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։