Քիչ անց կմեկնարկի ԱԱ-2022-ի եզրափակչի՝ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։
Երեկ մեր կայքը քվերակություն էր կազմակերպել՝ պարզելու, թե որ հավաքականն է այս խաղում ֆավորիտն ըստ ArmSport-ի ընթերցողների։
Հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ քվեարկությանը մասնակցել է 1273 ընթերցող։ Մեր ընթերցողների 57,15 %-ը (723 քվե) կարծում է, որ ԱԱ-2022-ի չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը, իսկ 42,85 %-ը (542 քվե)՝ Ֆրանսիայի հավաքականը։