Քիչ անց կմեկնարկի ԱԱ-2022-ի եզրափակչի՝ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։
Մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա Լուսաիլի «Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։
⚽ Ֆրանսիա
Լյորիս- Ուպամեկանո, Վարան, Տ.Էրնանդես, Կունդե- Չուամենի, Ռաբիո, Գրիզման — Ժիրու, Դեմբելե, Մբապե
⚽ Արգենտինա
Է․Մարտինես — Մոլինա, Օտամենդի, Տալյաֆիկո, Ռոմերո — Ֆերնանդես, Մակ Ալիստեր, Դե Պոլ, Դի Մարիա — Մեսսի, Ալվարես
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի գործող չեմպիոնն է։ Եվ Ֆրանսիայի, և Արգենտինայի հավաքականներն իրենց պատմության մեջ երկու անգամ դարձել են ԱԱ-ի չեմպիոն։