Իտալացի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ասել է, որ երկրպագում է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին և նույնիսկ պատրաստ է անսովոր կերպով տոնել նրանց հնարավոր հաղթանակն ԱԱ-ի եզրափակչում:
«Սկալոնիի արժանիքն այն է, որ նա կարողացավ մտնել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի գլխի մեջ, կարողացավ շտկել նրա հոգեբանությունը։
Այն, ինչ Մեսսին արել է Ամերիկայի գավաթում և անում է Աշխարհի առաջնությունում, անհավանական է: Նման բան չի եղել ֆուտբոլի պատմության մեջ՝ հաշվի առնելով, որ Մեսսին 35 տարեկան է։ Նա լեգենդ է։
Եվ գիտեք ի՞նչ․․․ Դրսում հիմա 2 աստիճան է, բայց եթե նա հաղթի Աշխարհի գավաթը, ես կսուզվեմ սառցե ջրի մեջ»,- ասել է Կասանոն իր ընկերոջ՝ Քրիստիան Վիերիի հեռուստաալիքի եթերում: