Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Գարի Լինեկերը ԱԱ-2022-ի Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղից առաջ կիսվել է Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի դիմակայության մասին իր կարծիքով։
«Եթե Մբապեն եզրափակչում հեթ-տրիկ կամ որևէ առանձնահատուկ բան չանի, ապա կարծում եմ, որ Մեսսին կստանա 2022 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը»:
Ինչ վերաբերում է «Ոսկե խաղակոշիկին», ապա ամեն ինչ կարգին է. մեկ գոլը կարող է վճռել պայքարը կամ հօգուտ Մեսսիի, կամ հօգուտ Մբապեի»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի կայքը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։