Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժուլիո Սեզարը խոսել է բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերի ելույթի մասին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։
«Ալիսոնը լավ աշխարհի առաջնություն անցկացրեց: Առաջին երկու հանդիպումներում նա իսկապես չի փորձարկվել, քանի որ մրցակիցները գրեթե չեն հարվածել դարպասին։ Բայց Ալիսոնը շատ լավ խաղաց Հարավային Կորեայի հետ խաղում»,- ասել է Սեզարը Globo Esporte-ին:
Բրազիլիան դուրս մնաց աշխարհի առաջնությունից քառորդ եզրափակիչում՝ 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Խորվաթիային։
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Կատարում տեղի կունենա աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ կխաղան Ֆրանսիան և Արգենտինան։