Գարեթ Սաութգեյթը կարծում է, որ պետք է մնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ մինչև Եվրո 2024-ը, հայտնում է The Sunday Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա մարզչի՝ Անգլիայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարի Սուրբծննդյան տոներից առաջ։
Անգլիայի հավաքականը Կատարում կայացած աշխարհի 1/4-րդ գավաթի խաղարկությունում պարտվեց Ֆրանսիային (1:2) և դուրս մնաց մրցաշարից։
Սաութգեյթը 2016 թվականից գլխավորում է Անգլիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ դուրս է եկել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ և 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Մարզչի պայմանագիրն ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։