Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում։
«Ոմանք կարող են մտածել, որ սա նրա վերջն է, բայց ես կարծում եմ, որ Լուկա Մոդրիչը երկար ժամանակ մեզ հետ կլինի: Նա մեր ավագն է, մեր առաջատարը, և բոլորը հետևում են նրան։ Նա ֆանտաստիկ լավ խաղաց այս մրցաշարում: Նա 37 տարեկան է, բայց խաղում է 25 տարեկանի նման։ Ես շատ գոհ եմ նրանից, նա արժանի է այս ամենին»,- Դալիչն է մեջբերում Daily Mail-ը։
Խորվաթիայի հավաքականը երրորդ տեղի համար խաղում հաղթեց Մարոկկոյին։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։
ԱԱ-2022-ի եզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Խաղը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։