6.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

    Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

    Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

    Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

    Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

    Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

    Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

    Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

            Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

            Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

            Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

            Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

            Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

            Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

            Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Երևանում անցկացված բռնցքամարտի ԵԱ-ից մինչև ռեկորդային թվով մեդալներ․ 2022 թվականի սպորտային ամփոփումը

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ
                  29.12.22 / 13:41
                  0

                  2022 թվականը բավական հաջող էր հայկական սպորտի համար․ մեր երկիրն այս տարի երկու խոշոր միջազգային մրցաշար ընդունեց՝ քայլեր կատարելով աշխարհի սպորտային քարտեզում ամրապնդվելու ուղղությամբ,  հայ մարզիկները պատանիների, երիտասարդների ու մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճեցին ռեկորդային թվով մեդալներ, իսկ տարեվերջին կառավարության որոշմամբ սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող միանվագ գումարը կրկնապատկվեց։

                  ArmSport.am-ն առաջարկում է միասին ամփոփել անցնող տարին, վերհիշել ու վերապրել սպորտային լավագույն ակնթարթներն ու անդրադառնալ ամենակարևոր ձեռքբերումներին ․․․․

                  16 տարվա դադարից հետո Հայաստանն oլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում․ տարվա սկզբին Պեկինում անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը զբաղեցրին գեղասահքի պարային զույգերի պայքարում։

                  Մայիսին Երևանը դարձավ բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաք․ ավելի քան մեկ շաբաթ Երևանն ապրեց բռնցքամարտով, զարմացրեց իր հյուրերին իր հյուրընկալությամբ, կազմակերպչական բարձր մակարդակով և թեժ մրցելույթներով։ Եվրոպայի առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ մասնակցեց, իսկ մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմեց 260 հազար դոլար: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը տնային ԵԱ-ում 4 մեդալ նվաճեց։ Անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էլ հենց հայրենիքում ճաշակեց Եվրոպայի եռակի չեմպիոնությունը։

                  Հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հռչակվեց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող․ Մալթայում անցկացված առաջնությանը մեր ընտրանին մասնակցեց ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ և տպավորիչ ելույթներ ունեցավ։ Առհասարակ, բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները նշանակալի աճ գրանցեցին 2022 թվականին։ Մասնավորապես, տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները դարձան Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ։

                  Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի փոխչեմպիոն․ հայ շախմատիստների ֆենոմենալ հաջողությունն ամռան, թերևս, գլխավոր սպորտային իրադարձություններից էր հայկական սպորտում։ Հայաստանի հավաքականը 19 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց, թեև այնքան միավոր էր վաստակել, որքան չեմպիոն հռչակված Ուզբեկստանի թիմը։ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանեցին ու Համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալներին արժանացան Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը։ Գաբրիել Սարգսյանն ավելի վաղ նաև Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալին էր արժանացել։

                  Ի դեպ, Համաշխարհային օլիմպիադայում փոխչեմպիոն հռչակված հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը Կառավարության որոշմամբ կստանա 5 մլն դրամ, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ:

                  Ալեքսանյանի չորրորդ ոսկին ըմբշամարտի աշխարհի առաջնություններում

                  Գյումրեցի լեգենդար ըմբիշն այս տարվա սեպտեմբերին Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց կարիերայի իր չորրորդ ոսկին։ 97 կգ քաշայինների եզրափակչում Ալեքսանյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին։

                  Աշխարհի առաջնության բրոնզե մեդալին էլ արժանացավ Մալխաս Ամոյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով այս տիտղոսը։

                  Հոկտեմբերին Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները հերթական մեդալներն ապահովեցին․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հաղթողի տիտղոսը նվաճեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալին արժանացավ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեց 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Ազատ ոճայինների կազմում էլ ոսկե մեդալներ նվաճեցին Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, իսկ Արման Ավագյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

                  Երևանում անցկացվեց սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը․ Հոկտեմբերի 14-16-ն աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարեց 55 հավաքածու մեդալների համար: Հայաստանի հավաքականները բավական հաջող ելույթներ ունեցան տնային աշխարհի առաջնությունում և 20 մեդալ նվաճեցին՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

                  Տպավորված Երևանում անցկացված առաջնությամբ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշեց 2023 թվականի աշնանը մեր երկրին վստահել նաև սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության անցկացումը։

                  Պատմության առաջին մեդալները բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում․ հոկտեմբերին բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ նվաճեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացավ Անի Հովսեփյանը (70 կգ), իսկ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Սա պատմական արդյունք էր հայկական բռնցքամարտի համար։

                  Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում․ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ նվաճեց։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը՝ կրկնելով 39 տարվա վաղեմության նվաճումը։ 38-ամյա Հարություն Մերդինյանն էլ երրորդ տեղը զբաղեցրեց՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

                  Առհասարակ, 2022 թվականը պատմական էր մարմնամարզիկների համար։  Այս տարի ավելի վաղ Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր օղակներ վարժությունից, իսկ Արթուր Դավթյանն աշխարհի բացարձակ գավաթակիր դարձավ հենացատկ վարժությունից:

                  Օգոստոսին մեր մարմնամարզիկները փայլուն ելույթներ ունեցան նաև Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ նվաճեց։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց հենացատկից։

                  Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ նվաճեցին։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց նժույգ թափեր և օղակներ վարժություններից։

                  Նշենք՝ Արթուր Դավթյանի անվամբ այս տարի նաև նոր տարր անվանվեց մարմնամարզությունում։ Տարեվերջին Դավթյանն արժանացավ պետական բարձր գնահատականի՝ պարգևատրվելով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

                  Մարիամ Մկրտչյանի ֆենոմենը․ պատանի շախմատիստուհին 2022 թվականի բացահայտումն էր։ Հունվարին Հայաստանի չեմպիոնությունը նվաճելուց հետո նա ընդգրկվեց կանանց հավաքականի կազմում և մեկը մյուս ետևից տպավորիչ մրցելույթներ ունեցավ կարևոր ստուգատեսերում՝ բացահայտ առավելությամբ հաղթելով մրցակիցներին։

                  Տարվա, թերևս, կարևորագույն նվաճումներն աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնություններում տարած տպավորիչ հաղթանակներն էին։ Սեպտեմբերին Մարիամը նախ Ռումինիայում մասնակցեց Մ18 տարեկանների աշխարհի առաջնությանն ու հաղթելով բոլոր 11 պարտիաներում՝ դարձավ ոսկե մեդալակիր, իսկ նոյեմբերին հաղթողի տիտղոսը նվաճեց նաև Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնությունում։ Հայ մարզուհու շնորհիվ Թուրքիայում հնչեց հայոց օրհներգն ու բարձրացվեց Հայաստանի դրոշը։

                  Հայաստանն ապահովեց Փարիզ-2024-ի առաջին ուղեգիրը․ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց։

                  Հրաձիգների համար տարին ևս բավական հաջող դասավորվեց։ Այս տարի ավելի վաղ հայ հրաձիգները 10 մեդալ էին նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի  Համար  քաղաքում  տեղի ունեցած  գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ 4 մեդալ էլ (1 ոսկե և 3 բրոնզե) հայ հրաձիգները նվաճել էին Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում:

                  Ամենամեծ թվով մեդալները՝ ծանրամարտից

                  Հայ ծանրորդները տարին ավարտեցին Կոլումբիայում անցկացված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ նվաճելով, որը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գնահատմամբ ձախողում էր: Այդուհանդերձ, 2022 թվականը շատ հաջող դասավորվեց ծանրամարտի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար։ Տարվա ընթացքում հայ մարզիկների նվաճած մեդալների զգալի մասը նվաճել են հենց ծանրորդները:

                  Մայիսին երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին Հունաստանում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ դարձան Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ նվաճեցին Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Սահակյանը (67 կգ):

                  Հունիսին արդեն հայ ծանրորդները 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեցին Տիրանայում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը՝ երկամարտի 354 կգ արդյունքով (160+194), և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (171+206): Երկամարտում արծաթե մեդալակիրներ դարձան  Արա Աղանյանը (96 կգ),  Սամվել Գասպարյանը (102 կգ) և  Վարազդատ Լալայանը (+109 կգ): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճեցին Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ 371 կգ) և  գերծանր  քաշային  Գոռ  Մինասյանը (երկամարտ  446 կգ)։

                  Լեհաստանում օգոստոսին անցկացված Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին, իսկ Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ ծանրորդներին հաջողվեց երկամարտի 15 մեդալ նվաճել։

                  Ծանրորդները տարին եզրափակեցին դեկտեմբերին Կոլումբիայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնության մասնակցությամբ։ Օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարում հայ ծանրորդները երկու բրոնզե մեդալ նվաճեցին․ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Լալայանը երկամարտում 1 կգ-ով  զիջեց արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրեց Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը և կարիերայում երրորդ անգամ հռչակվեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

                  Միջազգային մրցումներում գերծանր քաշային կարգում իր նորամուտը նշեց Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ 425 կգ (190+235)։


                  2022 թվականին հայ մարզիկները ֆանտաստիկ ելույթներ ունեցան միջազգային ասպարեզում։ Այս տարի մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և երիտասարդների օլիմպիական փառատոնին ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 306 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 132 բրոնզե: Սա աննախադեպ ցուցանիշ է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին:

                  Սպորտային նվաճումներին զուգահեռ և հենց այդ հաջողությունների ֆոնին՝ պետության կողմից ավելացան սպորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ընդունվեցին մի քանի կարևոր որոշումներ: 

                  Մասնավորապես՝

                  Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան․ հուլիսի 24-ից օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, օգտվում են անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:

                  Սպորտային նպաստների համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել․ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների՝ 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին լավագույնս մասնակցելու համար որոշվեց նպաստ հատկացնել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին և մերսողներին:

                  Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկների միանվագ դրամական մրցանակի չափը կկրկնապատկվի․ Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն և 4 մլն դրամ մրցանակ՝ մինչ այս տրվող 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ մրցանակի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն և 1 մլն դրամի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ: Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 6 մլն, 3,6 մլն և 2,4 մլն դրամ՝ նախկին 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն: Կավելացվի նաև Եվրոպայի առաջությունների մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեդալ նվաճած մարզիկների անձնական մարզիչների դրամական մրցանակի չափը:

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

                  06.07.25

                  Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

                  06.07.25

                  Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

                  06.07.25

                  Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

                  06.07.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

                  19:00 / 06.07.25

                  Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

                  18:00 / 06.07.25

                  Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

                  17:10 / 06.07.25

                  Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

                  16:53 / 06.07.25

                  Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

                  16:00 / 06.07.25

                  Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

                  15:30 / 06.07.25

                  Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

                  15:00 / 06.07.25

                  Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

                  14:30 / 06.07.25

                  Եթե նա չհաղթի Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ Ալ-Խելայֆի

                  14:00 / 06.07.25

                  Հայտնի է, թե երբ կվիրահատվի Մուսիալան․ Sky Sport Deutschland

                  13:30 / 06.07.25

                  Պորտուգալական ակումբները նշել են, թե երբ են պատրաստվում Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները

                  13:00 / 06.07.25

                  Պորտուգալիայում ցնցված են Ռոնալդուի վարքից՝ կապված Ժոտայի մահվան հետ. Daily Mail

                  12:30 / 06.07.25

                  Հրաժեշտ Բավարիային․ Մյուլերն անցկացրել է իր վերջին խաղը մյունխենցիների կազմում

                  12:00 / 06.07.25

                  🎥 Մեսսիի դուբլն օգնեց Ինտեր Մայամիին ջախջախել Մոնրեալին

                  11:38 / 06.07.25

                  Դոնարուման դիմել է ծանր վնասվածք ստացած Մուսիալային

                  11:00 / 06.07.25

                  Հայտնի է, թե որքան բաց կթողնի Մուսիալան․ Bild

                  10:00 / 06.07.25

                  🎥📷 Ակումբային ԱԱ․ Կարմիր քարտ, գոլառատ հանդիպում․․․ Ռեալը կիսաեզրափակիչում կհանդիպի ՊՍԺ-ին

                  02:05 / 06.07.25

                  🎥 Արթուր Սերոբյանի գոլն օգնել է Շերիֆին հաղթել Միլսամիին

                  00:08 / 06.07.25

                  Նեմանի ֆուտբոլիստները կիսվել են Ուրարտուի դեմ ԿԼ խաղերի մասին սպասումներով

                  23:45 / 05.07.25

                  Գիտենք, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում Հայաստանում․ Բուդուչնոստի հարձակվող

                  23:15 / 05.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.